ԱՄՆ-ում 3-ամյա երեխան կրակել է իր դեմքին իր 35-ամյա տատիկին պատկանող ատրճանակից
ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Յումա քաղաքում 3-ամյա Դարրեն Նեզը կրակել է ինքն իր դեմքին 9 մմ տրամաչափով ատրճանակից, որը նա գտել էր իր 35-ամյա տատիկի՝ Ռեյչլ Սփրեյի պայուսակից: Տղան տեղում մահացել է, հայտնում է Russian Today-ը:
Կնոջը մեղադրել են չկանխամտածված սպանության, հրազենի անզգույշ կիրառման, ինչպես նաև վտանգավոր բժշկական միջոցներ պահելու մեջ: Կնոջ մոտ հայտնաբերել են մետամֆետամին թմրամիջոցի օգտագործման համար նախատեսված սարք:
Russian Today-ը նշում է, որ վերջին ժամանակներում ԱՄՆ-ում նկատվում է նման դեպքերի մի հսկայական ալիք: Նույն օրը՝ երբ Արիզոնա նահանգում տեղի է ունեցել այդ դեպքը, Կենտուկի նահանգում 5-ամյա տղան հրացանով կրակել է իր փոքրիկ քրոջ վրա։ Հրացանն արտադրողի կողմից ներկայացվել էր որպես մանկական:
Բժշկական գիտությունների դոկտոր Վինսենթ Իաննելիի տվյալներով, մեծահասակների անպատասխանատու վերաբերմունքի պատճառով երկրում տարեկան մահանում է ավելի քան 100 երեխա, 3000 երեխա վնասվածք է ստանում:










