Աբխազիայի լեռներում մեկ ռուս զբոսաշրջիկ է զոհվել, մյուսին գետը քշել–տարել է

11:21 • 04.05.13

Աբխազիայի լեռներում երկու ռուս զբոսաշրջիկներ են զոհվել. տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ տեղի արտակարգ իրավիճակների վարչության հղումով։


Հինգ զբոսաշրջիկներից բաղկացած խումբը մայիսի 3-ին անցել է բարձրլեռնային Պսխու և Աուադխարա գյուղերի միջով հոսող Բզիբ գետով։


Գետն անցնելիս, որը տարվա այս ժամանակաշրջանում վարարած է լինում, խեղդվել է զբոսաշրջիկների մեկը՝ Վադիմ Մասլակովը։ Նրա մարմինը մայիսի 4-ին ուղղաթիռով այսօր ուղարկվելու է Գագրա։


Անհետ կորած է համարվում մեկ այլ զբոսաշրջիկ՝ Ալքեսանդրա Պետերիմովան, որին գետը քշել–տարել է։


Երրորդ զբոսաշրջիկին ևս քշել է գետը, սակայն ընկերներին հաջողվել է փրկել նրան։