Բելառուսում փրկարարները կուղբին հեռացնելու համար ջրցան մեքենա են կիրառել
Բելառուսում փրկարարները ստիպված են եղել ջրցան մեքենայի միջոցով հեռացնել կուղբին գյուղի մշակույթի տան տարածքից, որտեղ կենդանին հարձակվել էր հավաքարարուհու վրա, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Media-Polesye պարբերականին:
Պարբերականի հաղորդմամբ, կուղբը հասել է գյուղի կենտրոնում գտնվող Մշակույթի տան տարածք և պառկել այնտեղ՝ քնելու: Կենդանուն նկատել է Մշակույթի տան հավաքարարը և նրան շան տեղ դնելով՝ փորձել է քշել: Ի պատասխան՝ կենդանին հարձակվել է կնոջ վրա: Կենդանուն գյուղից հեռացնել հաջողվել է միայն ջրցան մեքենայի միջոցով:
Աղբյուրը նշում է, որ վերջերս կուղբերի քանակը Բելառուսի ճահճուտներում ավելանում է: Տեղի փորձագետների կարծիքով, կենդանիները լճակից դուրս են գալիս ջրհեղեղների պատճառով:










