Բելգիայում քիմիական նյութերով գնացք է պայթել

18:21 • 04.05.13

Բելգիայի Վետտերեն քաղաքում քիմիական նյութեր տեղափոխող գնացք է պայթել, դրանից հետո բռնկված հրդեհը հաջողվել է տեղայնացնել, հայտնում է ИТАР-ТАСС-ը:


Արտակարգ
պատահարի հետևանքով 5 մարդ հիվանդանոց է տեղափոխվել, ինչպես նաև՝ 300 մարդ է տարհանվել դեպքի վայրից 500 մ շառավղով:


Բեռնատար
գնացքը գալիս էր եղել Նիդեռլանդներից, վթարի պատճառը եղել է երկաթգծի նորոգումը, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել միջադեպը՝ պայթել է ակրիլոնիտրիլով 4 ցիստեռն:


Ակրիլոնիտրիլը
ուժեղ ներգործության թունավոր նյութ է համարվում: Սակայն իշխանությունները հայտնում են, որ վտանգ չկա: