Իտալուհին ԱՄՆ-ից $25 մլն է պահանջում Բեն Լադենի տեղն ասելու համար
Իտալիայի բնակչուհի Մերի Պաչեն պնդում է, որ աշխարհի նախկին թիվ մեկ ահաբեկիչ Ուսամա Բեն Լադենի գտնվելու վայրն ինքն է հայտնել ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ), ինչի դիմաց այժմ 25 մլն դոլար է պահանջում։
Ինչպես նշում է Вести-ն, կինը մանրամասնել է, որ իր հաղորդած տեղեկությունների շնորհիվ են ամերիկյան հատուկ ծառայությունները 2011թ. մայիսին սպանել ահաբեկչին։ Պաչեն ընդգծել է, որ իրականում Բեն Լադենին սպանել են ոչ թե զինվորականներն Աբոտաբադ քաղաքում, այլ վարձկանները՝ քարանձավում։
«Ամերիկացիների համար շատ ավելի հարմար էր այդ ձեռքբերումը վերագրել իրենց ու պարգևավճարը չվճարել»,- ասել է Չաչեն։
Այժմ իտալուհին 25 մլն դոլարի դատական հայց է ներկայացրել ԿՀՎ դեմ՝ պահանջելով ԱՄՆ-ի նախագահի խոստացված պարգևավճարը։
Մերի Պաչեն երիտասրադ տարիներին եղել է ԱՄՆ հետախուզության անդամ, ով հետևել է իտալացի կոմունիստներին։ Նա պատմել է, որ նախկինում անձամբ հանդիպել է Բեն Լադենի հետ, ով ԽՍՀՄ-ի ու Աֆղանստանի պատերազմի ժամանակ եղել է ԿՀՎ-ի աշխատակից։










