Բելգիայում գնացքի հրդեհի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել 14 մարդ (տեսանյութ)
Բելգիայի Վետտերեն քաղաքում քիմիական նյութեր տեղափոխող գնացքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել 14 մարդ, տեղեկացնում է France Presse-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ պայթյունից հետո հոսպիտալացվել է 5 մարդ։
Պայթյունից հետո գնացքում հրդեհ էր բռնկվել, որը հաջողվել էր տեղայնացնել, իսկ շրջակայքից մոտ 300 մարդ տեղահանվել էր՝ անվտանգության նկատառումներով:
Նիդեռլանդներից եկող գնացքը տեղափոխում էր ակրիլոնիտրիլ, որն ուժեղ ներգործության թունավոր նյութ:










