Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը հրդեհ է բռնկվել (թարմացված)

19:38 • 04.05.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 18.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Յաղուբյան փողոցի թիվ 13 հասցեում գտնվող Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը հրդեհ է բռնկվել 2-րդ հարկի սենյակներից մեկում:

 

Դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ԱԻ արձագանքման և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը:


ԱԻՆ–ից խոստանում են տրամադրել լրացուցիչ տեղեկություն:


21.45


Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.18-ին, մարվել` 19.23-ին: Մանկատան երկրորդ հարկում այրվել է ննջասենյակ գույքով` 60 քմ, հանդերձարանը` 4 քմ, լոգարանը` 20 քմ, նախասրահը` 76 քմ:


Դեպքի վայրում են գտնվել նաև ոստիկանության, շտապօգնության, էլ. ցանցի աշխատակիցները: