«Բարև Երևանը» շտապ մամուլի ասուլիս է հրավիրել
«Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր՝ ժամը 15:00-ին, տեղի կունենա «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանի և ընտրախախտումների վերաբերյալ փաստերի հավաքագրման պատասխանատու Դանիել Իոաննիսյանի մամլո ասուլիսը:
Ինչպես տեղեկացնում է «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի մամլո ծառայությունը, ասուլիսին կներկայացվեն քարոզարշավի ընթացքում արձանագրված խախտումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետական կուսակցությանը ընտրապայքարից հանելու ԿԸՀ այսօր ներկայացված պահանջի հիմքերը:










