Երուսաղեմում աղոթքից հետո հայտնվել է «սրբազան կրակը» (լուսանկարներ, տեսանյութ)

18:58 • 04.05.13

Երուսաղեմում՝ Տիրոջ սուրբ գերեզմանի տաճարում, վառվել է այսպես կոչված՝ շնորհաբեր կրակը այն բանից հետո, երբ աղոթել են Երուսաղեմի պատրիարք Թեոփիլոս 3-րդը և հազարավոր ուխտավորներ, հայտնում է Gazeta-ն:


Դա տեղի է ունեցել Զատկի նախօրեին, երբ հավատացյալները հավաքվել են նշված տաճարում և դրան կից հրապարակում:


Ըստ ավանդության, եթե այդ տոնին շնորհաբեր կրակը չհայտնվի, ապա դա բոթ է ամբողջ մարդկության համար, իսկ տաճարում հավաքվածների համար՝ մահ:


Ըստ ականատեսների՝ երբեմն աղոթքի հավաքվածների ձեռքի մոմերը իրենք իրենց վառվում են, սակայն այդ հուրը չի այրում, ինչը թույլ է տալիս «լվացվել» կրակով: