Բուդապեշտում հակահրեական ցույց է կազմակերպվել

23:41 • 04.05.13

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում «Յոբիկ» աջ արմատական կուսակցության անդամները բողոքի ցույց են կազմակերպել քաղաքում Համաշխարհային հրեական կոնգրեսի անցկացման դեմ, որը պետք է տեղի ունենա կիրակի օրը, հայտնում է Газета.Ru-ն՝ հղում անելով BBC-ին:


Կուսակցության հարյուրավոր կողմնակիցներ փողոց են դուրս եկել՝ չնայած կառավարության՝ ցույցը կանխելու փորձերին:


Հունգարիայի խորհրդարանում պատգամավորների քանակով երրորդ տեղը զբաղեցնող «Յոբիկ» կուսակցության ներկայացուցիչները հայտնել են, որ իրենց բողոքն ուղղված է «հրեաների կողմից Հունգարիան գնելու փորձի» դեմ: