Իսրայելը մի շարք ավիահարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին.CNN

10:03 • 04.05.13

ԱՄՆ-ի իշխանություններ հայտարարել են, թե տեղեկություններ ունեն այն մասին, որ Իսրայելը մի շարք ավիահարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին, ինչի մասին հայտնել է CNN հեռուստաալիքը։


Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը, հարվածները հասցվել են հինգշաբթի գիշերը, սակայն հրեա զինվորները չեն հատել Սիրիայի օդային սահմանները։


Մինչդեռ ՄԱԿ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին ասել է, որ որևէ տեղեկություն չունի այս հարցի վերաբերյալ, ինչի մասին հայտնել է Reuters գործակալությանը։