Ամերիկյան զորքերը չեն ուղարկվի Սիրիայի տարածք. Օբամա

09:33 • 04.05.13

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ամերիկյան զորքերը չեն ուղարկվի Սիրիայի տարածք՝ քիմիական զենքի կիրառման գործը հետաքննելու համար, տեղեկացնում է Газета-ն՝ հղում կատարելով CNN-ին։


Կոստա Ռիկայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Օբաման ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի ճնշում գործադրել Սիրիայի ղեկավարության վրա՝ կապված քաղաքացիների վրա քիմիական զենքի կիրառման գործի հետ։


«Եթե ապացուցվի, որ Սիրիայի իշխանություններն օգտագործել են քիմիական զենք քաղաքացիների նկատմամբ, ապա մեր հարաբերությունները էապես կփոխվեն»,-ասել է նա, սակայն չի հստակեցրել, թե ԱՄՆ-ն ինչ քայլեր կձեռնարկի։


Ավելի վաղ Սիրիայի իշխանությունները հրաժարվել էին երկիր թողնել ՄԱԿ-ի փորձագետներին, ովքեր պետք է ուսումնասիրեին քիմիական զենքի կիրառման գործը։