ԱՄՆ-ում գրպանահատները ևս սկսել են Samsung-ը գերադասել Apple-ից
Samsung հեռախոսները ժողովրդականություն են վայելում ոչ միայն սպառողների շրջանում, այլ նաև գողերի, գրում է Business Insider-ը:
Պարբերականը Սան Ֆրանցիսկոյի ոստիկանությունից պարզել է, որ գրանցված տվյալների համաձայն՝ էլեկտրոնային սարքերի գողությունների հետ կապված հանցագործությունների դեպքերի կեսը կազմում էին iPhone-ների գողությունները: Սակայն վերջին շրջանում կտրուկ ավելացել է Samsung-ի արտադրանքի գողությունների թիվը՝ հավանաբար կապված այս ընկերության հեռախոսների լայն տարածման հետ:










