Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական շտաբում գործում է օպերատիվ արձագանքման ծառայություն
Այսօր առավոտյան ժամը 08.00-ից Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական շտաբում գործում է օպերատիվ արձագանքման ծառայություն, որտեղ կարձանագրվեն բոլոր իրավախախտումներն ու ահազանգերը, տեղեկացնում է ՀԱԿ մամուլի ծառայությունը։
Ընտրակեղծիքների, ընտրական օրենսդրության խախտումների և ընտրություններին առնչվող այլ հակաօրինական արարքների վերաբերյալ տեղեկություններ հաղորդելու ու ահազանգելու համար կարելի է զանգահարել կենտրոնական շտաբ` հետևյալ հեռախոսահամարներով`
055 27.94.94
091.26.27.11
098 68.60.13
ՀԱԿ-ից հայտնում են, որ կապվել կարելի է նաև գրելով հետևյալ էլեկտրոնային փոստերին:
ancelections2012@gmail.com
levonpresident2008@gmail.com
Ընտրության ընթացքին, տեղի ունեցող ընտրախախտումներին կարելի է հետևել նաև ինտերնետում
Հայ Ազգային Կոնգրեսի պաշտոնական կայքում , Ֆեյսբուքում, Յութուբում , Թվիթերում (hashtag – #evnvote13, #Armenia):










