Երևանը լինելու է գեղեցիկ ու բոլորը նրանով հպարտանալու են. Արմեն Երիցյանը կատարեց իր ընտրությունը (տեսանյութ)
Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված «Օրինաց Երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանը այսօր Էրեբունի վարչական շրջանի 194 դպրոցում տեղակայված 13/15 ընտրատեղամաս էր եկել կնոջ հետ: Քվեարկությունը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ իր կարծիքով իրենք միասին հաղթելու են, մեր Երևանը լինելու է գեղեցիկ ու բոլորը նրանով հպարտանալու են: «Ընդհանուր առմամբ, ամեն ինչ լավ է լինելու և երևանցիներով ամեն ինչ պետք է անենք, որ միջազգային դիտորդական կազմակերպությունները տեսնեն, վստահ լինեն, որ Երևանում կարող են անցկացվել այնպիսի ընտրություններ, որոնք կհամապատասխանեն միջազգային ստանդարտներին»,- ասաց նա:
Հարցին, թե ՕԵԿ-ի շտաբը խախտումների մասին ահազանգեր ստացել է, թե ոչ, նա նշեց, որ եթե ստանան, ապա անպայման կիրազեկեն: Արմեն Երիցյանը ընտրությունների ընթացքին կհետևի ՕԵԿ-ի ընտրական շտաբից:










