Ռուսաստանում ճանապարհային երթևեկության տեսախցիկը ֆիքսել է մեքենայի սարսափելի թռիչքը (տեսանյութ)

00:00 • 05.05.13

Ռուսական երթևեկության տեսահսկումը ամենալավն ու ամենասարսափելին է, արձագաքել է Business Insider-ը:


Հրապարակվել է Ռուսաստանի Բրյանսկ քաղաքում մայիսի 13-ին տեղի ունեցած ավտովթարի տեսագրությունը, երբ մեքենան դուրս է գալիս երթևեկելի հատվածից, հարվածում ափապաշտպան կառույցին և մոտ 4,5 մ բարձրությամբ պտտվում օդում:


Opel Zafira-ի նման վթարի պատճառը, ըստ ոստիկանների, եղել է այն, որ մեքենան մեծ արագությամբ է ընթացել, և անվադողը պայթել է: Վարորդը մահացել է, ուղևորը հոսպիտալացված է: