Երևանյան բնակարանում դի է հայտնաբերվել

15:45 • 05.05.13

Մայիսի 5-ին, ժամը 14.27-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բակունցի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 8 շենքի 48-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկանում ենք ԱԻ նախարարության կայքից: 

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, ննջասենյակի անկողնում հայտնաբերել են 1926 թ. ծնված Մ. Վերումյանի դին: