64 տարի առաջ այս օրը ստեղծվել է Եվրոպայի խորհուրդը
64 տարի առաջ՝ 1949թ. մայիսի 5-ին, Մեծ Բրիտանիայում ստեղծվել է Եվրոպայի խորհուրդը (ԵԽ)` առաջին եվրոպական միջկառավարական կազմակերպությունը, որը ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, հայտնում է calend.ru-ն։
ԵԽ կանոնադրությունը ստորագրել է 10 պետություն՝ Բելգիա, Դանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Իռլանդիա, Իտալիա, Լյուքսեմբուրգ, Նիդեռլանդներ, Նորվեգիա և Շվեդիա։ Կազմակերպության շտաբ- բնակարանը և կենտրոնական հաստատությունները տեղակայված են Ստրասբուրգում (Ֆրանսիա)։
ԵԽ անդամների հիմնական նպատակն է կառուցել միասնական Եվրոպա, որը հիմնված կլինի ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության սկզբունքների վրա։
ԵԽ գործունեությունն ուղղված է, նախևառաջ, մարդու իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև իրավական, մշակույթի, կրթության, առողջապահության, բնապահպանության և տեղեկատվության ոլորտներում համագործակցության զարգացմանը։
Էական ուշադրություն է հատկացվում նաև ահաբեկչության դեմ պայքարին և քաղաքական հարցերին, որոնք կապված են ժողովրդավարական կայունության ամրապնդմանը։
Եվրոպայի խորհրդին անդամակցում է 47 երկիր, այդ թվում՝ Հայաստանը։ Անդամակցելու համար մեր երկիրը դիմել էր 1996թ. մարտին: 2001թ. հունվարի 25-ին Հայաստանը դառնում է Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ:










