Բրիտանացի բարձրաստիճան պաշտոնյան ձերբակալվել է տղամարդկանց բռնաբարելու կասկածանքով

01:08 • 05.05.13

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի փոխխոսնակ Նիգել Էվանսը ձերբակալվել է մեկ տղամարդու բռնաբարելու և ևս մեկի հանդեպ սեռական ոտնձգություններ թույլ տալու կասկածանքով, հայտնում է Daily Mail-ը:


Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ պատգամավորի դեմ մեղադրանք են ներկայացրել 20-30 տարեկան 2 տղամարդիկ: Նրանք նշել են, որ միջադեպերը տեղի են ունեցել 2009-ի հուլիսի և 2013-ի մարտի միջև ընկած ժամանակահատվածում:


Ըստ աղբյուրի՝ կատարվածի մասին ծանուցվել է նաև երկրի վարչապետը: Իսկ Էվանսի գործընկերները պատմել են իրենց շոկի մասին:


55-ամյա Էվանսը բացահայտ գեյ է: