Ընտրացուցակները համապատասխանում են օրենքի պահանջներին. Հովհաննես Քոչարյան
Երևանի ավագանու ընտրությունների ընտրացուցակները համապատասխանում են օրենքի պահանջներին և բավարար են՝ նորմալ ընտրություններ անցկացնելու համար։ Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի կենտրոնումՈստիկանության անունից հայտարարեց Անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը։
Ներկայացնելով ընտրողների վերջնական թվային տվյալները, Քոչարյանը նաև հայտարարեց, որ ընտրողների ցուցակում գրանցված ընտրողների թիվը կազմում է 816.475 մարդ:
Նա նշեց, որ ընտրական ցուցակներում ընդգկվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող և ընտրելու իրավունք ունեցող 3000 անձ, ովքեր նախագահի ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք չեն ունեցել:
Հովհաննես Քոչարյանը տեղեկացրեց, որ մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցում հրապարակված մտահոգությունները հաշվի առնելով՝ ոստիկաններն այցելել են այն բոլոր հասցեները, որոնցում տաս և ավելի բնակիչներ են գրանցված:










