Թանաքը ցնդում է, Արաբկիրի թաղապետարանի մոտ գազելներ են կուտակված. Հովսեփ Խուրշուդյան

09:41 • 05.05.13

«Բարև, Երևան» դաշինքը ահազանգեր է ստացել, որ երկու տեղամասերում՝ 7 /22 և 7/ 23 քվեարկությունից հետո անձնագրերի վրա դրվող օքսիադացող թանաքը ցնդում է: Այս մասին Tert.am –ին հայտնեց «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:


Ահազանգերի հիման վրա, 7 /22 –ում օքսիդացվող թանաքին խառնել են սովորական թանաք, իսկ 7 / 23 –ում՝ մասամբ է ցնդել, ինչի հիման վրա հանձնաժողովի նախագահը հրաժարվել է օքսիադացող թանաքին խառնել սովորական թանաք:

«Սակայն 7 /22 –ում գրանցվել են գունավոր գրիչներով քվեարկության դեպքեր: Ճիշտ է՝ Ընտրական օրենսգրքով սա արգելված չէ, բայց ակնհայտ է, չէ՞, թե ինչի համար է արվում»,-ասաց Հովսեփ Խուրշուդյանը:
Նա նաև նշեց, որ Արաբկիր թաղապետարանի մոտ կուտակված են բազմաթիվ գազելներ, ակնհայտորեն ընտրողներին տեղամասեր հասցնելու համար: