Պաղեստինի և Իսրայելի առաջնորդները ժամանում են Չինաստան
Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասը եռօրյա պաշտոնական այցով ժամանել է Չինաստան, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Երկուշաբթի Չինաստան կժամանի նաև Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն։ Դեռ հայտնի չէ՝ կհանդիպե՞ն 2 առաջնորդները Չինաստանում։
Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Պեկինը «պատրաստ է տրամադրել ողջ անհրաժեշտ օգնությունը, եթե Պաղեստինի և Իսրայելի առաջնորդները ցանկանան հանդիպում ունենալ Չինաստանում»։
Չինաստանի նախորդ փորձերը՝ միջնորդի դեր խաղալ Իսրայելի և պաղեստինցիների միջև, հաջողությամբ չեն պսակվել։










