Իսրայելը հաստատել է, որ հրթիռակոծել է Սիրիան. Agence France-Presse
Իսրայելը հաստատել է, որ ավիահարված է հասցրել Սիրիային, հայտնում է Russia Today-ը՝ Agence France-Presse (AFP) գործակալությանը հղումով։
Հիշեցնենք, որ գիշերը հզոր պայթյուններ են որոտացել Սիրիայի մայրաքաղաքի մոտակայքում. Իսրայելից արձակված հրթիռների թիրախն է դարձել մայրաքաղաք Դամասկոսի մոտակայքում գտնվող հետազոտական կենտրոնը։
Գործակալության տվյալներով՝ ավիահարված հասցնելու որոշումը կայացվել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի մասնակցությամբ գաղտնի հանդիպմանը։ Ինչպես հայտնում է Agence France-Presse-ը, թիրախում է եղել «Հըզբոլլահ» շարժման համար նախատեսված իրանական հրթիռների ոչնչացումը։
Սիրիայում 2011-ի մարտից սկիզբ առած հակամարտության ողջ ընթացքում շարժումն աջակցում է նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակազմին։ Իսրայելը հասկացնել էր տվել, որ կխոչընդոտի Սիրիայից Լիբանան «Հըզբոլլահի» մարտիկների համար զենքի վերաուղարկմանը։










