Ճապոնիայի վարչապետը կպատասխանի դպրոցականների հարցերին՝ համացանցում

13:26 • 05.05.13

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն կիրակի առաջարկել է երկրի բոլոր դպրոցականներին «Երեխաների օրվա» կապակցությամբ համացանցի միջոցով հարցեր ուղղել իրեն, գրում է rosbalt.ru-ն։

 

Ինչպես հայտնել են վարչապետի գրասենյակից, Աբեն կփորձի պատասխանել համացանցի փոքրիկ օգտատերերի հարցերի մեծամասնությանը։

 

Կապվել վարչապետի հետ երեխաները կարող են սմարթֆոնների համար հատուկ հավելվածի միջոցով, որը թույլ է տալիս փոխանակվել ակնթարթային հաղորդագրություններով։

 

«Քանի որ ես վարչապետ եմ աշխատում, հազվադեպ եմ կարողանում շփվել երեխաների հետ։ Դուք կարող եք ինձ տալ ցանկացած հարց պետության ղեկավարի, անձամբ իմ և մեզ շրջապատող աշխարհի վերաբերյալ»,- ասել է Աբեն։