Ռուսաստանում թոշակառուն գնդակահարել է հարազատներին. 3-ը զոհվել են
Ռուսաստանի Դաշնության Չելյաբինսկի մարզի 65-ամյա բնակիչն այսօր որսորդական հրացանով գնդակահարել է չորս բարեկամներին, նրանցից 3-ը զոհվել են, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Ներքին գործերի նախարարության մարզային վարչությանը։
Գերատեսչության տեղեկության համաձայն՝ Լեբեդինոյե գյուղում հարբած վիճակում գտնվող 65-ամյա տղամարդն իր եղբոր տուն է գնացել, ում հետ հաճախ է վիճաբանություն ունեցել։ Հերթական վեճից հետո թոշակառուն մի քանի անգամ կրակել է եղբորը, նրա կնոջը, մեծ փեսային և աղջկան։ Այնուհետ կրակել է իր վրա՝ կրծքավանդակի շրջանում։
Միջադեպի հետևանքով նրա եղբայրը, կինը և փեսան տեղում մահացել են։ Իսկ թոշակառուն և եղբոր դուստրը գտնվում են հիվանդանոցում։










