Կապան-Քաջարան ավտոճանապարհին աջուր (ժավելի սպիրտ) տեղափոխող ավտոբաքը շրջվել է, տեղի է ունեցել արտահոսք

10:20 • 05.05.13

Այսօր գիշեր, ժամը 02.06-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Կապան- Քաջարան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. աջուր (ժավելի սպիրտ) տեղափոխող ավտոբաքը շրջվել է, ինչից տեղի է ունեցել արտահոսք:


Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Սկանյա» մակնիշի 13B25410 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, որի հետևանքով արտահոսել է ավտոբաքի տարողությունը:


Մինչ հրշեջ - փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդ` Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Բասիրադ ֆեիդ Մուլթազադ Միրհաշիմը (ծնվ.1971թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կապան քաղաքի բժշկական կենտրոն:


Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են բավարար:Հրշեջ - փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն և ճանապարահահատվածի լվացման աշխատանքներ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: