Ընտրել եմ համեստ ու հստակ կառավարող տեսակ. Սերժ Սարգսյան (տեսանյութ)

12:14 • 05.05.13

Ա. Սպանդարյանի անվան դպրոցում տեղակայված 9/11 ընտրատեղամասում Երևանի ավագանու ընտրություններում իր քաղաքացիական պարտքը կատարեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:


Քվեարկույթունից հետո լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ քվեարկել է հանուն զարգացող, բարեկարգ, ավելի հարմարավետ Երևանի համար: «Ընտրել եմ համեստ ու հստակ կառավարող տեսակ: Քվեարկել եմ այն մարդու և քաղաքական ուժի համար, ով հստակ պատկերացնում է Երևանի քաղաքապետի և ընդհանրապես Երևանի քաղաքապետարանի դերը և տեղը ՀՀ պետական կառավարման համակարգում և, ընդհանրապես, քաղաքական կյանքում»,- ասաց նա:


Պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում ՀՀԿ-ի շանսերը, նախագահը պատասխանեց, որ այսօր, այս պահին գնահատելու ժամանակը չէ: «Երեկոյան 8-ից հետո ձեր հարցի պատասխանը կուղարկեմ»,- ասաց նա: