Թբիլիսիում ձերբակալվել է սեռական փոքրամասնությունների ակցիան խոչընդոտել ցանկացող 4 երիտասարդ
Վրաստանի ոստիկանությունը մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում ձերբակալել է 4 երիտասարդի, որոնք փորձել են խոչընդոտել երկրի խորհրդարանի մոտ անցկացվող սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների ակցիան, հայտնում է Газета-ն։
Ակցիայի մասնակիցները Ներքին գործերի նախարարության ղեկավարությունից պահանջել են բացահայտել և պատժել այն անձանց, ովքեր օրեր առաջ համացանցում են տեղադրել լրագրող Գեորգի Պարեսաշվիլիի ինտիմ կյանքի գաղտնի կադրեր։
Անձամբ լրագրողը շաբաթ մամուլի ասուլիսի ընթացքում ասել էր, որ գաղտնի տեսագրությունը մոնտաժված է և հրապարակվել է վարկաբեկման նպատակով։
Նրա համոզմամբ՝ նա արդեն մի քանի ամիս հետաքննություն է վարում, որի նյութերը վկայում են, որ իշխանության նախկին ներկայացուցիչներին պատկանող գործարար ընկերություններն անցել են գործող բարձրաստիճան պաշտոնյաներին՝ վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի խորհրդական Գիա Խուխաշվիլիին, գլխավոր դատախազի առաջին տեղակալ Լաշա Նացվլիշվիլիին և ներքին գործերի փոխնախարար Գելա Խվեդելիձեին։
Ինչպես հայտնել է Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին, նա ուսումնասիրել է լրագրողի նյութերը և դրանցում ոչ մի քրեական տարր չի հայտնաբերել։ «Լրագրողն իրավունք ունի արտահայտել իր անձնական կարծիքը, սակայն նրա մեղադրանքներն անհիմն են»,- ասել է նա։










