Մեծ Բրիտանիայում անցկացվել է երևակայական կիթառ նվագելու փառատոն (տեսանյութ)
Լոնդոնում մայիսի 4-ին անցկացվել է «Օդային կիթառ» նվագելու Մեծ Բրիտանիայի ամենամյա առաջնությունը, հայտնում է Russia Today-ը։ Մոտ 50 մասնակից պայքարել է Ֆինլանդիայում կայանալիք միջազգային առաջնությանը մասնակցության իրավունքի համար։
Նման միջոցառումներ անցկացվում են աշխարհի տարբեր երկրներում՝ 2004 թվականից, International Air Guitar Championship Network-ի շրջանակներում։










