«Բարև Երևան» դաշինքի ցուցակի անդամը դաշինքից և ԲՀԿ-ից պահանջում է ամբողջ կազմով հրաժարվել ավագանու տեղերից
«Բարև Երևան» դաշինքի ցուցակի 12-րդ համար Ալեն Սիմոնյանը պահանջում և խնդրում է դաշինքին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը հրաժարվել ավագանու տեղերից և ավագանին ամբողջությամբ հանձնել ՀՀԿ-ին և Տարոն Մարգարյանին։ Ստորև ներկայացնում ենք Ալեն Սիմոնյանի Facebook-յան գրառումը։
«Բաց նամակ ԲՀԿ-ին և «Բարև Երևան» դաշինքին: Հարգելիներս, դիմելով Ձեզ, որպես ՀՀ քաղաքացի, որպես ընկեր և գործընկեր խնդրում և պահանջում եմ Ձեզնից ամբողջ կազմով հրաժարվել ավագանու տեղերից և ավագանին ամբողջությամբ հանձնել ՀՀԿ-ին և Տարոն Մարգարյանին: Դրանով քաղաքական և իրավական կոլապս առաջացնել նոր գնված և զոռբայաստեղծ ավագանիում:
ՀՀ հպարտ քաղաքացի, «Բարև Երևան» դաշինքի ավագանու թեկնածու` Ալեն Սիմոնյան»։










