Մեծ Բրիտանիայում 100 տուն է վաճառվում ՝ յուրաքանչյուրը 1 ֆունտ ստեռլինգով
Մեծ Բրիտանիայի Սթոք օն Թրենտ քաղաքում, պետական հատուկ ծրագրի շրջանակներում, 100 տուն է աճուրդի հանվել, որոնցից յուրաքանչյուրը վաճառվում է ընդամենը 1 ֆունտ ստեռլինգով, հայտնում է Euromag-ը։
Ծրագիրն ուղղված է տեղի անշարժ գույքի շուկայի աշխուժացմանն ու լքված թաղամասերի վերականգնմանը։ Վաճառքի հանված տները ժամանակին կառուցվել են քաղաքի կերամիկական գործարանի աշխատողների համար, ովքեր, սակայն լքել են դրանք։
Եթե այս նախագիծը հաջողությամբ պսակվի, ապա նման մատչելի գնով վաճառքի կհանվեն նաև այլ բնակարաններ։ 2 կամ 3 սենյականոց տների տեր դառնալու համար անհրաժեշտ է մինչև մայիսի 12-ը համապատասխան հայտ ներկայացնել։ Սակայն անշարժ գույքը ձեռք բերելու համար անհրաժեշտ է, որպեսզի դիմորդը Սթոք օն Թրենտում ապրած լինի 3 տարուց ոչ պակաս։
Բացի այդ, գնորդը պետք է վերանորոգում անի, ինչի համար պետությունը կտրամադրի 30 հազար ֆունտ ստեռլինգ, ինչը հնարավոր կլինի մարել 10 տարվա ընթացքում։










