Իրանի գլխավոր միջուկային ռեակտորի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել
Իրանի իշխանությունները հայտնել են, որ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել երկրի գլխավոր միջուկային ռեակտորի շրջանում, սակայն ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չկան, հայտնում է Associated Press-ը:
Երկրաշարժը գնահատվել է 5,1 մագնիտուդ, օջախը եղել է Կակիի շրջանում՝ Պարսից ծոցի առափնյա գոտում գտնվող Բուշերի ատոմակայանից 60 մղոն հեռավորության վրա:
Անցած ամիս 6,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժն Իրանում 37 մարդու կյանք էր խլել և Բուշերի ատոմակայանի անվտանգության հարց բարձրացրել միջազգային հանրության շրջանում: Իրանը նշել էր, որ ատոմակայանը չի վնասվել:










