Կահիրեում կրակահերթի է ենթարկվել երկրի վարչապետի ավտոշարասյունը

08:37 • 06.05.13

Եգիպտոսի վարչապետ Հիշամա Կանդիլայի ավտոշարասյունը կիրակի ուշ երեկոյան կրակահերթի է ենթարկվել, հայտնում է Лента-ն՝ հղում կատարելով Reuters-ին։

 

Ինչպես տեղեկացրել են Եգիպտոսի ներքին գործերի նախարարությունից, Դոկի թաղամասում վարչապետի ավտոշարասյան մեջ է ցանկացել մտնել մեկ այլ մեքենա, սակայն երբ անվտանգության աշխատողները փորձել են այն դուրս հանել, դրանում գտնվող մարդկանցից մեկը 2 անգամ կրակել է աշխատողների ուղղությամբ։

 

Իշխանությունները նշել են, որ միջադեպը քաղաքական դրդապատճառներ չի ունեցել։ Ոստիկաններին հաջողվել է ձերբակալել մեքենայում գտնվող 18-29 տարեկան 5 տղամարդկանց, ովքեր ասել են, թե չեն իմացել, որ մեքենայի մեջ վարչապետն է եղել։