Ժայռից ցած ընկած ֆրանսուհի զբոսաշրջիկին գիշատիչ թռչունները կերել են 40 րոպեում

22:53 • 06.05.13

Ֆրանսիական Պիրենեյան լեռներում ֆրանսուհի զբոսաշրջիկը ժայռից ցած է ընկել, սակայն նախքան փրկարարները տեղ կհասնեին՝ ընդամենը 40 րոպեի ընթացքում, կորճերը խժռել են նրան, հայտնում է НТВ-ն:


52-ամայ կինը մահացել է ընկնելուց, սակայն փրկարարները ժամանելով հայտնաբերել են միայն նրա ոսկորները և կոշիկը:

 

Տեղի բնակիչները կոչ են անում գնդակահարել Եվրամիության պաշտպանության ներքո գտնվող թռչուններին, քանի որ նրանք հարձակվում են կովերի, ոչխարների ու երեխաների վրա: Սակայն աղբյուրը նշում է, որ նույն ԵՄ-ն վերացրել է այս թռչնատեսակի ավանդական սնունդը՝ լեշերը, որոնք եվրոպական օրենքներով այժմ այրվում են, այնինչ նախկինում կեր էին ծառայում այս թռչունների համար: