ԱՄՆ-ի մսի կոմբինատներից մեկում շահագործել են մտավոր թերզարգացած մարդկանց

13:18 • 06.05.13

ԱՄՆ-ի դաշնային դատարանը վճիռ է կայացրել Այովա նահանգի Henry’s Turkey Service մսի կոմբինատի գործով, որտեղ երկար տարիներ շահագործման են ենթարկվել մտավոր թերզարգացած մարդիկ։ Ինչպես հայտնում է Russia Today-ը, տնօրինությունը պարտավոր է 240 մլն դոլարի փոխհատուցում վճարել տուժածներին։ 

 

Հետաքննության ընթացքում հայտնի է դարձել, որ 40 տարվա ընթացքում Henry’s Turkey Service-ի «ստրուկն» են դարձել հարյուրավոր մարդիկ, որոնց մեծ մասը բերվել է հարևան Տեխաս նահանգից։ Մսի կոմբինատում աշխատելու ժամանակ նրանք կանոնավոր կերպով ծեծի ու ծաղրանքների են ենթարկվել, ինչպես նաև ստիպված են եղել ծանր իրեր տեղափոխել՝ իրենց չարչարանքի դիմաց ստանալով ամսական 65 դոլար։

 

Տուժածների խոսքերով՝ տնօրինությունն անտեսել է նրանց դժգոհությունները վատ ինքնազգացողության վերաբերյալ, իսկ որպես պատիժ՝ նրանց շղթայել աշխատավայրում։ Դաժանությունների վերջը դրվել է 2009թ., երբ Des Moines պարբերականը հրապարակել է աշխատողների ոչ մարդկային պայմանների մասին սկանդալային նյութը։

 

Փորձագետները դատարանի վճիռը պատմական են բնորոշել։