Իսրայելի կողմից Սիրիայի վրա հարձակման հետևանքով 42 զինվոր է զոհվել
Հանգստյան օրերին Սիրիայի ռազմական օբյեկտների վրա իսրայելական հարձակման հետևանքով 42 սիրիացի զինվոր է զոհվել, հայտնում է France-Presse-ը՝ վկայակոչելով հասարակական կազմակերպությունների հայտարարությունը:
Կա ևս 100 մարդ, ըստ Russia Today-ի, որոնց ճակատագիրն անհայտ է:
Կիրակի առավոտյան Իսրայելի օդուժը հարվածներ էր հասցրել Դամասկոսի արվարձանի ռազմահետազոտական կենտրոնին, ապա հայտարարել, որ այդ կերպ կանխել է զենքի մատակարարումը «Հըզբոլլահ» խմբավորմանը:
Սիրիական կողմը հայտարարել է, որ 3 օրվա ընթացքում իսրայելական օդուժը 2 հարձակում է գործել:










