Իսրայելը փակել է օդային տարածքը երկրի հյուսիսում

01:38 • 06.05.13

Իսրայելի ռազմական ուժերը կիրակի օրը երկրի հյուսիսում փակել են օդային տարածքը քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների համար: Բանակի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Հայֆա քաղաքի օդային տարածքը, որը երկրի խոշորագույն քաղաքներից է և, ըստ էության, միակ օդային հանգույցը երկրի հյուսիսում, մի քանի օր շարունակ փակ է լինելու, հայտնում է РИА Новости-ին:

 

Հիմնական տարածաշրջանային փոխադրող Arkia ընկերությունը հայտնել է, որ Հայֆա քաղաքի և Կարմիր ծովի ափին գտնվող Էյլատ հանգստյան գոտու միջև թռիչքները դադարեցել են մինչև մայիսի 9-ը:

 

Կիրակի օրը զինվորականները հայտարարել են հակահրթիռային պաշտպանության երկու մարտկոցներ հյուսիս տեղափոխելու մասին: Դրանք նախատեսված են կարճ և միջին հեռահարության հրթիռները որսալու համար, որոնք սպառազինության են հանված Սիրիայում և լիբանանյան աջակից «Հեզբոլլահ» շարժման կողմից:

 

Հայֆա քաղաքի իշխանությունները հրահանգել են նաև քաղաքացիական ապաստաններ ստեղծել և այլ միջոցառումներ ձեռնարկել Սիրիայի և Լիբանանի կողմից հարձակման դեպքում:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սիրիայի ռազմական ուժերը հրաման են ստացել հրթիռային համակարգերն ուղղել Իսրայելի կողմը: