Մահացել է Իտալիայի 7-ակի նախկին վարչապետ «հավիտենական Ջուլիոն»

20:55 • 06.05.13

Կյանքի 95-րդ տարում ծանր հիվանդությունից հետո մահացել է իտալացի անվանի քաղաքական գործիչ Ջուլիո Անդրեոտին, որը 7 անգամ զբաղեցրել է Իտալիայի վարչապետի պաշտոնը, հայտնում է BBC-ն:

 

Անդրեոտին այդ պաշտոնը զբաղեցրել է 1972-ից մինչև 1992-ը՝ վաստակելով «հավիտենական Ջուլիո» մականունը: Մի քանի անգամ զբաղեցրել է նաև երկրի պաշտպանության և արտգործնախարարի պաշտոնները:

 

1993-ին բացահայտվել էր նրա կապը Մաֆիայի հետ, ինչից հետո նա ստիպված էր եղել դադարեցնել քաղաքական գործունեությունը: 2002-ին նա դատապարտվել էր 24 տարվա ազատազրկման՝ մաֆիայի հետ կապերի և լրագրողի սպանության հետ ունեցած առնչության համար, սակայն հաջորդ տարի ազատ էր արձակվել: