Կոսովոյում ձերբակալվել է խոշոր նարկոբարոն Նասեր Քելմենդին
Կոսովոյի ոստիկանությունը ձերբակալել է Նասեր Քելմենդիին, որին կասկածում են Բալկաններով Արևմտյան Եվրոպա հերոինի և կոկաինի տրաֆիկը կազմակերպելու համար, հայտնում է Gazeta-ն:
Reuters-ն անանուն աղբյուրի վկայակոչելով հայտնում է, որ դա տեղի է ունեցել Պրիշտինայում:
Ավելի վաղ Քելմենդիի նկատմամբ միջազգային հետախուզում էին հայտարարել ԱՄՆ-ի իշխանությունները:
Քելմենդիին անվանում են Բալկաններում ամենանշանակալի քրեական կլաններից մեկի պարագլուխ:










