ԱՄՆ-ում անհայտ անձը կրակահերթ է բացել Ջենիֆեր Լոպեսի հարցազրույցի ժամանակ
Միացյալ Նահանգների Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ քաղաքում անհայտ անձը կրակ է բացել հայտնի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի հարցազրույցի ժամանակ, հայտնում է Life News-ը։
Միջադեպի մասին հայտնի է դարձել Լոպեսից հարցազրույց վերցնող լրագրող Ռոբ Մարչիանոյի Twitter-ի էջից։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները հաստատել են, որ լողափին գտնվողներից ոչ ոք չի տուժել։
Իրավապահները փորձում են գտնել կրակահերթ բացած անձին։










