Մադրիդում ինքնաթիռը բախվել է ոստիկանության ուղղաթիռների կայանատեղիին (տեսանյութ)
Այսօր Մադրիդի մոտակայքում գտնվող Cuatro Vientos օդանավակայանում ինքնաթիռը բախվել է ոստիկանական ուղղաթիռների կայանատեղիին: Բախման հետևանքով հզոր պայթյուն է տեղի ունեցել, իսկ ինքնաթիռի օդաչուն փակված է մնացել իր խցիկում:
Փրկարարներին հաջողվել է դուրս բերել օդաչուին խցիկից, սակայն նա բազմաթիվ վնասվածքների պատճառով մահացել է հիվանդանոցում: Մի քանի մարդ ևս վնասվածքներ է ստացել, այդ թվում՝ ոստիկանության աշխատակիցներ:










