Վենեսուելայի նախագահն ասել է, թե ով է Օբաման, երբ նա հրաժարվել է իրեն նախագահ ճանաչել

19:27 • 06.05.13

Վենեսուելայի նորընտիր նախագահ Նիկոլաս Մադուրոն կտրուկ է արտահայտվել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հասցեին այն բանից հետո, երբ նա հրաժարվել է ճանաչել Մադուրոյի ընտրության օրինականությունը, հայտնում է Russia Today-ը:

 

Մադուրոն մասնավորապես «չարքերի պարագլուխ» է անվանել Օբամային: Նա ասել է, որ Օբաման «աջուձախ հանդուգն բաներ է հայտարարում, օրհնում աջակողմյան ֆաշիստներին՝ հարձակումներ գործելու Վենեսուելայում ժողովրդավարության դեմ», սակայն իրենք պատրաստ են պայքարել բոլորի՝ անգամ չարքերի պարագլուխ Օբամայի դեմ:

 

Օբաման իր հերթին նաև ծիծաղելի էր անվանել Վենեսուելայում ցույցերի ժամանակ ձերբակալված ԱՄՆ-ի քաղաքացուն լրտես անվանելը:

 

Նախկինում Վենեսուելայի հանգուցյալ նախագահ Չավեսն էլ Ջորջ Բուշ կրտսերին սատանա էր անվանել: