Պարսից ծոցում սկսվել են ԱՄՆ-ի և դաշնակիցների լայնամասշտաբ զորավարժությունները
Միացյալ Նահանգներն ու այդ երկրի դաշնակիցները լայնամասշտաբ ռազմածովային զորավարժություններ են սկսել Պարսից ծոցում, հայտնում է Interfax-ը՝ ԱՄՆ-ի Ռազմածովային ուժերի տեղեկատվական ծառայության հայտարարության հիման վրա:
«Բահրեյն են ժամանել զինվորականներ 41 երկրից: Նրանք բոլորը մասնակցելու են զորավարժություններին», - մասնավորեցված է հայտարարության մեջ:
Ենթադրաբար զորավարժությունները տևելու են մինչև մայիսի 30-ը: Դրանք ուղղված են ընդդեմ ծովային բեռների փոխադրման անվտանգության դեմ ուղղված գործողությունների: Մասնավորապես, մշակվելու է առևտրային նավերի և նավթային տանկերների պաշտպանությունը, ծովային ականների վնասազերծումը:










