Իսլամաբադում նախընտրական միջոցառման ժամանակ զոհվածների թիվը հասել է 30-ի
Պակիստանի հյուսիս-արևմտյան Քուրամ շրջանում այսօր իրականացված ահաբեկչական գործողության զոհերի թիվը հասել է 30-ի և շարունակում է աճել, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Պակիստանի այդ շրջանում հայտնի «Ջամաաթ է-ուլեմա-ի-իսլամ» քաղաքական կուսակցության նախընտրական հանրահավաքի ժամանակ հզոր պայթուցիկ էր գործարկվել:
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել են Պակիստանի թալիբները: Ավելի վաղ նրանք հայտարարել էին, որ այդ երկրում մայիսի 11-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները «հակաիսլամական» են և իրենք խափանելու ենք դրանք:










