Գյումրիում երեք մարդ է թունավորվել
Արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 6-ին՝ ժամը 02.44-ին, տեղեկություն է ստացվել, որ ժամը 01.30-ին թունավորումով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն են հոսպիտալացվել Կամո գյուղի բնակիչներ՝ 1982 թ. ծնված Բ. Բաղդասարյանը, 1956 թ. ծնված Հ. Մարտիրոսյանը և 1976 թ. ծնված Գ. Ղազարյանը: Ըստ ԱԻՆ կայքի՝ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն:










