Ոստիկանությունը քննարկում է ընտրախախտման 143 դեպք, 4-ով դեպքով հարուցվել է քրգործ

14:52 • 06.05.13

Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով` ՀՀ ոստիկանությունում (06.05.2013 թ. ժամը 14:30-ի դրությամբ) քննարկվել և քննարկման փուլում է գտնվում 143 դեպք:


Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության կայքը, 4 դեպքերով հարուցվել են քրեական գործեր` 2-ը ոստիկանության Մալաթիայի, 1-ական՝ ոստիկանության Շենգավիթի և Արաբկիրի քննչական բաժիններում` ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով /կրկնակի քվեարկության փորձ/: Հիշյալ դեպքերի վերաբերյալ նյութերի նախապատրաստումը գտնվում է ընթացքի մեջ:


Ոստիկանության «Թեժ գիծ» է ստացվել 5 ահազանգ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Թեժ գիծ»՝ 54 ահազանգ:

Նշված դեպքերից`


- ընտրակաշառք – 40,
- ոչ սահմանված կարգով քվեարկելը – 1,
- ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը – 16,
- ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը – 13,
- մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն ընտրելը – 22,
- թեկնածուի վստահված անձի, դիտորդի, լրագրողների, կուսակցության լիազորված անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը – 18,
- քվեարկության գաղտնիությունը խախտելը – 6,
-այլ խախտումներ /ընտրացուցակի անճշտություն, վիճաբանություն ընտրատեղամասում, գողություն ընտրատեղամասից, ընտրատեղամասի մոտ կուտակումներ, ընտրողների փոխադրում, և այլ խախտումներ/ - 27:


Ահազանգերը ստացվել են`

- ՀՅԴ – 11,
- «Բարև Երևան» դաշինք, «Ժառանգություն» – 12,
- «Հայ Ազգային Կոնգրես» – 6,
- «Օրինաց երկիր» – 1,
- «ԲՀԿ»- 2,
- Այլ աղբյուր /ԶԼՄ-ներ, ՀԿ-ներ և քաղաքացիներ/ - 111:

Ըստ տարածքների`

Կենտրոն-5 դեպք,
Մալաթիա-34 դեպք,
Արաբկիր-28 դեպք,
Քանաքեռ-18 դեպք,
Շենգավիթ-16 դեպք,
Նոր Նորք-9 դեպք,
Էրեբունի-7 դեպք,
Մաշտոց-26 դեպք: