Ախուրյանի Կամո գյուղի 7 բնակիչ շմոլ գազից թունավորվել է

12:52 • 06.05.13

Մայիսի 6-ին՝ ժամը 02։00-ին, հիվանդանոցից ոստիկանության Ախուրյանի բաժնի հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Կամո գյուղի 7 բնակիչներ:


Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, պարզվել է, որ նույն օրը, ժամը 00։30-ի սահմաններում, նրանք թունավորվել են տանը, վառարանի թերայրման հետևանքով առաջացած «շմոլ» գազից:


Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: