Առանց ձեռքի հաշմանդամին թույլ չեն տվել մուտք գործել Մեծ Բրիտանիա
Ղազախական Ալմաթի քաղաքում Մեծ Բրիտանիայի՝ վիզաներ տրամադրող կենտրոնը որոշել է, որ հաշմանդամները արտերկիր գնալու կարիք չունեն, գրում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:
Ղազախստանի «ձեռնազուրկ» քաղաքացուն հրաժարվել են վիզա տրամադրել. Քարիպբեկ Կույուկովը չի կարողացել մատնահետքեր թողնել: Կույուկովը պատրաստվում էր մեկնել Մեծ Բրիտանիա՝ մասնակցելու միջուկային սպառազիության դեմ ուղղված համաժողովին:
Աղբյուրը գրում է, որ հաշմանդամը լուրջ հոգեկան ցնցումներ է ապրել՝ ստանալով նամակը, որում ասվում էր, որ բիոմետրիկ տվյալները, որոնք նա տրամադրել է այլ տեղեկությունների հետ միասին, «լավ որակի չեն»:










