«ԲՄՎ»-ն, բախվել ճամփեզրի գազատարի հենասյանը, այնուհետև ծառին. 26-ամյա վարորդը մահացել է

11:26 • 06.05.13

Մայիսի 5-ին` ժամը 16:30-ի սահմաններում, Վեդի-Դաշտաքար ճանապարհի 2-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի գազատարի հենասյանը, այնուհետև ծառի: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանությունից։


Պատահարի հետևանքով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին վարորդը` 1987 թ. ծնված Կարեն Կարապետյանը, մահացել է:
Կատարվում է քննություն: