Երևան-Երասխ ճանապարհին վրաերթի հետևանքով 18-ամյա երիտասարդ է մահացել

11:15 • 06.05.13

Մայիսի 5-ին` ժամը 18:30-ի սահմաններում, «Դեյու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ճանապարհի 17-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 18-ամյա Զ. Սադոյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:


Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության կայքը, կատարվում է քննություն: